Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ
(1932 – 1994)
Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը:
Նրա ստեղծագործություները թարգմանվել են նաև լատիշերեն, բուլղարերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ուկրաիներեն, վրացերեն, կիրգիզերեն, հունգարերեն և աշխարհի այլևայլ լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով: