Երբ Ստեֆան Կորսոյին հանձնարարեցին հետաքննել գիշերային ակումբի երկու աղջիկների սպանությունը, նա կարծում էր, որ դա հերթական սերիական մարդասպանի գործ է: Բայց դետեկտիվը սխալվում էր: Դա դուելի կոչ էր՝ ուղղված անձամբ իրեն: Սպասվում էր մահացու մարտ: Գլխավոր կասկածյալը՝ հանրահայտ նկարիչ Ֆիլիպ Սոբեսկին, ով 17 տարի ազատազրկված է եղել թալանի և սպանության համար, բացարձակ վստահ է իր ալիբիի վրա: Որքան երկարում է հետաքննությունը, այնքան շատ են Կորսոն ու նրա գործընկերներն ընկղմվում սարսափելի աշխարհ, որտեղ դաժան պոռնոգրաֆիան և զոհին կապելու հին ճապոնական արվեստը դեռ ամենևին դաժանության գագաթնակետը չեն: Բայց հնարավո՞ր է արդյոք պահպանել գիտակցությունն ու հոգին, երբ ցավից հաճույք ստանալը թաքնված է հանրահայտ Գոյայի նկարների մեջ…

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.