«Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ». վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական:
Տասը գլխից բաղկացած վեպը Դեկամերոնի սկզբունքով է կազմված, որտեղ տասը պատմությունից յուրաքանչյուրը պատմում է բանտարկյալներից մեկը: Պատմություններ հորինելն ու պատմելը դառնում է վրա հասած դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը:
Վեպի հիմքում ընկած է երկու քաղաքների՝ երկու Ստամբուլների, երկու իրականությունների հակադրությունը գետնի երեսին և գետնի տակ՝ բանտում, ընդ որում վերջինս բանտարկյալների պատմությունների միջոցով ժամանակավորապես ավելի ապահով վայր է դառնում: Վերնագիրը ինքնին ցույց է տալիս այդ երկու քաղաքների հայելային տարբերությունը, որոնք չնայած որքան էլ հակադիր են միմյանց, պատմության մի կետում հավասարվում են:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ | Բուրհան Սյոնմեզ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...