2,600 ֏
Հեղինակ | Լուիս Քերոլ |
---|---|
Թարգմանություն | Սոնա Սեֆերյան |
Չափածոյի թարգմանություն | Սամվել Մկրտչյան |
Հրատարակչություն | Զանգակ |
Մատենաշար | Մանկապատանեկան դասական մատենաշար |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 168 |
Ֆորմատ | 135x200 մմ |
ISBN | 978-9939-68-838-1 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 233 գ |
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում` խոսող գազանների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորությունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված: Ալիսը պատրաստակամորեն ենթարկվում է մի շարք կերպարանափոխությունների, որպեսզի ի վերջո կատարվի իր նվիրական ցանկությունը` հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում: Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ հեքիաթ է և խաղ. պատմության հերոսներից շատերը խաղաթղթեր են: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ հեղինակը հետևում է նրանց վիպական ժամանցին` անձամբ տրվելով զանազան բառախաղերի: Խաղի գլխավոր կանոնը տրամաբանության բացարձակ հերքումն է, լեզվական արկածախնդրությունը:
Reviews
There are no reviews yet.