4,990 ֏
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
---|---|
Թարգմանություն | Աշխեն Բախչինյան |
Նկարազարդում | Ալինա Հարությունյան |
Հրատարակչություն | Անտարես |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2014 |
Էջեր | 344 |
Ֆորմատ | 165x240 մմ |
ISBN | 978-9939-517-25-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 694 գ |
«Ամեն ինչ Տանիքի Կառլսոնի մասին» գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Ապերիկն ու Տանիքի Կառլսոնը», «Տանիքի Կառլսոնը վերադառնում է» և «Տանիքի Կառլսոնը հայտնվում է նորից» վիպակները:
«Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» վիպակը եռագրության մեջ առաջինն է: Պատմվածքի գործողությունները կատարվում են 1950-ական թվականներին Ստոկհոլմում։ Մի տանը, որտեղ ապրում էին գլխավոր հերոսները՝ Սվանթեն՝ Սվանթեսոն ընտանիքի կրտսեր որդին՝ Մանչուկ մականունով և տանիքում ապրող Կառլսոնը։ Կարծիք կա, որ այս տան նախատիպը հանդիսանում է Ստոկհոլմի Upplandsgatan, 1 հասցում գտնվող տունը։ Ռուսաստանում գիրքը հայտնի դարձավ թարգմանության շնորհիվ։ ԽՍՀՄ-ում պատմվածքի առաջին հրատարակությունը լույս տեսավ 1957 թվականին։
Շվեդիայում Կառլսոն ազգանունը տարածվածությամբ երրորդն է. 2008 թվականին գրանցվել է այդ ազգանունը կրող 201681 մարդ։ Գրքերում Կառլսոնի անունը չի հիշատակվում, նա ամենուր իրեն անվանում է «պարզապես Կառլսոն և ուրիշ ոչինչ»։
Կառլսոնը նկարագրվում է որպես «փոքրիկ, հաստլիկ, ինքնահավան մարդուկ»։ Իսկ ինքն իրեն ներկայացնում է որպես «գեղեցիկ, խելացի և ուժերի ծաղկման շրջանում գտնվող չափավոր գեր տղամարդ»։
Կառլսոնը կարողանում է թռչել.
Բավական է սեղմի իր փորի վրայի կոճակը, որ իսկույն թիկունքում սկսի աշխատել փոքրիկ, զարմանահրաշ շարժիչը։ Քանի դեռ պտտաթևիկը, ինչպես հարկն է, չի սկսել պտտվել, Կառլսոնն անշարժ կանգնած է, բայց երբ շարժիչն սկսում է աշխատել ամբողջ թափով, Կառլսոնը սլանում է վեր՝ թեթևակի օրորվելով, մի այնպիսի լուրջ և արժանավայել տեսքով, կարծես մի ինչ-որ դիրեկտոր լինի, իհարկե, եթե կարող ես պատկերացնել մի դիրեկտոր, որ մեջքին պտտաթևիկ ունենա։
Չնայած ղեկային միջոցի բացակայությանն ու ռեակտիվ մոմենտի հակազդեցությանը՝ Կառլսոնը կարող է ազատ շարժվել օդում, կախվել և վարժ մանևրել։
Reviews
There are no reviews yet.