Գաբրիելե դ’Աննունցիոյի «Անմեղը» վեպը (1892) իտալական դեկադանսի եզակի օրինակներից է, որ ներառում է միաժամանակ հոգեբանական վեպի, դետեկտիվի և փիլիսոփայական վեպի տարրեր: Դ’Աննունցիոն միաձուլում Է Օսկար Ուայլդի էսթետիզմը, ֆրանսիացի պառնասականների էրոտիզմը և Տոլստոյի ու Դոստոևսկու վեպերին բնորոշ հոգեբանական ռեալիզմը: Գլխավոր հերոսը 19-րդ դարավերջին բնորոշ դենդի և էսթետ Տուլլիո Էրմիլն է՝ օժտված նիցշեական գերմարդուն հատուկ դաժանությամբ, ցինիզմով, ատելությամբ բարոյական նորմերի հանդեպ: Սակայն բարոյականության կապանքները մերժող, անողոք ու քմահաճ այս հեդոնիստի մեջ ծնվում են կարեկցանքն ու մեղքի զգացումը, որ անխուսափելիորեն հանգեցնում են էկզիստենցիալ ճգնաժամի ու ապաշխարության:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Անմեղը | Գաբրիելե Դ’Աննունցիո”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...