Նկարիչ և բանաստեղծ Ֆրից Շրամը ձեղնահարկի իր բնակարանում ընդունում է մշակույթով հետաքրքրված երիտասարդների: Նրա և երաժշտություն ուսանող Էռնստ Վինտերի միջև խոր ընկերություն է ձևավորվում․ Ֆրիցը, որպես խորհրդատու, մշտապես աջակացում է երիտասարդ կոմպոզիտորին, ապա ծանոթացնում նրան Էլիզաբեթի հետ: Բայց հետո Էռնստը սիրահարվում է օպերային երգչուհի Լաննային: «Անուրջների օթևանը» գաղափարակիցների միջև կապերի և արվեստին նվիրված երկար ու բեղմնավոր կյանքի ճանապարհի պատմությունն է: Այն նկարագրում է երիտասարդ արվեստագետի հուզիչ կերպարը, որն արտացոլում է հենց իր՝ Ռեմարկի՝ որպես մեծ գրողի զարգացման ուղին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1920 թ․:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Անուրջների օթևանը | Էրիխ Մարիա Ռեմարկ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...