«Ավեստա»-ն իրանական ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գիրքն է, որը ստեղծվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին բանավոր ձևով: Հետագայում այն գրի է առնվել (մ.թ. 3-րդ դարում) հնդեվրոպական սաթեմ ճյուղի մի լեզվով, որը պայմանականորեն անվանվում է Ավեստայի լեզու: Զրադաշտականությունը իր մեջ է ամփոփել իրանական առասպելաբանության, սովորույթների և աշխարհընկալման տարրերը, իսկ այդ կրոնի բարոյական կառույցի հիմնասյուներն են բարի միտքը, բարի խոսքը և բարի արարքը, որոնք էլ դարձել են այդ դավանանքի հիմնական ուղենիշը:

Զրադաշտականությունը, լինելով հնդեվրոպական մայր ժողովրդի հավատալիքի ուղղակի ժառանգը, հիմք է նաև այլ հնդեվրոպախոս ժողովուրդների առասպելներն ու սովորույթները ուսումնասիրելու և բացատրելու համար:
Ավեստան ամբողջությամբ հայերեն առանձին գրքով լույս է տեսնում առաջին անգամ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ավեստա․ Իրանցիների հնագույն երգերը և տեքստերը”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...