Անվանի բանաստեղծուհի Անահիտ Թարյանը, լինելով հայ դասական պոեզիայի կրողն ու շարունակողը, իր այս նոր՝ իր համար հոբելյանական տարում հրատարակված «Արևային աստղաթափ» գրքում նորովի է զարգացնում հայ միջնադարյան հայրենների ազգային ժանրաձևը՝ այն ներկայացնելով արդիական լույսի ներքո, նրան միահյուսելով քսանմեկերորդ դարի թելադրող շունչն ու տիրական ռիթմերը։

Հայրենների սույն ժողովածուն աչքի է ընկնում ներժանրային առանձնահատկություններով և թեմատիկ բազմազանությամբ, գաղափարական ու զգացմունքային խորանիստ լիցքերով և գեղարվեստական արտահայտչականությամբ։ Գիրքը շահեկանորեն առանձնանում և գեղարվեստական մտածողության նոր շրջափուլ է հաստատանշում բանաստեղծուհու գրական-ստեղծագործական կյանքում:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...