3,900 ֏
Հեղինակ | Ռոբերտ Լուիս Սթիվենսոն |
---|---|
Թարգմանություն | Արծվիկ Գևորգյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Մատենաշար | Ծովահենի գրադարան |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 228 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-75-745-2 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 340 գ |
«Գանձերի կղզին» շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն է՝ կապված գանձերի որոնման հետ՝ թաքցրած ծովահեն Ֆլինտի կողմից անմարդաբնակ կղզում։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին, մինչ այդ 1881-1882 թվականներին որպես թերթոն լույս է տեսել մանկական «Young Folks» ամսագրում։
Վեպը կազմված է երեսունչորս գլուխներից՝ բաժանված վեց մասերի։ Պատմությունը արվում է գլխավոր հերոսի՝ գինետան տիրոջ որդի երիտասարդ Ջիմ Հոկինսի կողմից (բացառությամբ 16-18 գլուխների, որտեղ պատմողի դերում հանդես է գալիս բժիշկ Լիվսը)։
Մի անգամ գինետնում բնակություն է հաստատում նոր հյուր՝ նախկին ծովային Բիլլի Բոնսը։ Որոշ ժամանակ անց նրան սկսում են այցելել տարօրինակ հյուրեր։ Առաջին հայտնվում է Սև Գամփռ մականունով նախկին ծովահենը՝ Բիլլիի հին ծանոթը։ Նրանք վիճում են Բոնսը վիրավորում է Սև Գամփռին, բայց վերջինս փրկվում է փախուստով։ Այնուհետև Բիլլիին է այցելում կույր, աղքատ Պյուն, որը նրան է փոխանցում Սև նշանը՝ ծովահենների ահարկու նախազգուշացումը առաջնորդներին, որոնք խախտել են թիմի շահերը։ Բիլլին ստանալով նշանը որոշում է անմիջապես լքել այդ վայրը, բայց հանկարծակի մահանում է կաթվածից։ Ջիմ և նրա մայրը, որոնց Բիլլին գումար է պարտք բնակվելու համար խուզարկում են մահացած ծովայինին և նրա իրերը։ Նրա սնդուկի հատակին նրանք հայտնաբերում են փող և թղթերի կապոց։ Այդ թղթերից պարզ է դառնում, որ Բոնսը եղել է նավապետի օգնական հայտնի ծովահեն Ֆլինտի նավի վրա և տիրում է այն կղզու քարտեզին, որտեղ Ֆլինտը թաքցրել է իր գանձերը…
Reviews
There are no reviews yet.