Ընթերցողին հրամցվող «Գիտնականը և Նախագահը» ժողովածուն, կազմված գլխավորապես արխիվային փաստաթղթերից եւ մամուլի հրապարակումներից, հրատարակվում է բանասեր, պատմաբան, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 75֊ամյա հոբելյանի առթիվ։

Փաստաթղթերը ժանրային առումով տարատեսակ են. կարծիքներ ու բնութագրեր, անձնական եւ պաշտոնական նամակներ, գիտական աշխատությունների մասին գրախոսականներ, լրագրային հոդվածներ, տարբեր առիթներով գնահատականներ, շնորհավորանքներ, հեղինակների կողմից նվիրած գրքերի ընծայագրեր, ի պաշտոնե արված հայտարարություններ եւ այլն։

Բազմազան են նաեւ փաստաթղթերի հեղինակները. հանրահայտ գիտնականներ, տարբեր երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, մտավորականներ, գործարարներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ռազմական գործիչներ, գրականության եւ արվեստի տարբեր ասպարեզներում ճանաչված հեղինակություններ, գործընկերներ, լրագրողներ, հարազատներ եւ այլն։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գիտնականը և Նախագահը. Լևոն Տեր-Պետրոսյանի 75- ամյակի առթիվ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...