«Հոգեգրություն. Եվրոպական մոդեռնիզմի բանաստեղծությունը» գրքում տեղ են գտել XX դարի առաջին կեսի եվրոպական 22 երկրներից սերող 40 բանաստեղծների ստեղծագործությունները՝ թարգմանված 20 լեզուներից:

Առաջնորդվելով Գոթֆրիդ Բենի «Քնարերգության հիմնախնդիրներ» զեկույցում (1951) մատնանշված այն հիմնավոր կասկածով, ըստ որի`«մեր ժամանակի ո՛չ մի, անգամ մեծագույն բանաստեղծ, իրենից հետո վեցից ութ կատարելապես ավարտուն բանաստեղծությունից ավելին չի թողել», փորձ է արված յուրաքանչյուր հեղինակի դեպքում պեղել, հայտնաբերել հենց այդ նշանակալից «վեցից ութ»-ը, քանի որ, ինչպես ասված է շարունակության մեջ`«մնացյալը կարող են հետաքրքրություն ներկայացնել զուտ հեղինակի կենսագրության կամ նրա ներքին զարգացման տեսանկյունից»:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Հոգեգրություն. Եվրոպական մոդեռնիզմի բանաստեղծությունը”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...