Կոթողային այս երկը, որ քննադատները դասում են քսաներորդ դարի լավագույն վեպերի շարքին, հոգեբանական է և փիլիսոփայական, արկածային է և միստիկական, նաև պատմական ժամանակագրություն է: Այն անտեսանելի հաղորդակցություն է Երկնքի արքայության և Երկրի բնակիչների միջև:
Մարդկությունը վերջնականապես բարկացրել է Աստծուն: Եվ այժմ բոլոր մեղքերի պատճառով Նա ցանկանում է Երկինք վերադարձնել տասը պատվիրանները, որ Երկիրն ընդմիշտ մնա սատանայի ճիրաններում: Պատվիրանների քարե տախտակները կարող է գտնել և դրախտ հասցնել միայն ընտրյալը, որի ծնունդը փորձությունների և մտածումների բարդ շղթա է: Երկնային ուժերը «պատահաբար» միավորում են երեք հասարակ մահկանացուների, որոնց անկանխատեսելի և անհեթեթ արարքներից ծնվում է գլխավոր հերոսը՝ Կվինտենը, որին վիճակված է մարդկությանը գցել դատապարտության անդունդը կամ փրկել կործանումից: «Երկնքի հայտնագործումը» վեպն ընդգծում է, որ պատմությունն ու աստվածանշչյան մեկնություններն ի զորու են կարգաբերելու աշխարհի քաոսը:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկնքի հայտնագործումը | Հարի Մյուլիշ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...