«Երևանի ուղղիչ տնից». Իմ սիրտը դառնությամբ է լցվում, երբ ես հարց եմ տալիս ինձ, թե ինչու է այդ միևնույն բնությունը միևնույն խմորից թխում թե՛ հանճարներ, թե՛ դեգեներատներ…

*****

Հիշում եմ՝ հենց որ անցնում էր մեկը՝ ես նախ մտքիս մեջ, ըստ նրա արտաքինի, կամ դեմքի արտահայտության, փորձում էի որոշել նրա հանցագործության տեսակը… Ես միշտ սխալվում էի… Եվ միայն այդտեղ ես հասկացա, որ մարդկային դեմքը շատ անհույս հայելի է մարդկային բնավորությունը և ներքին աշխարհը ճանաչելու համար:

*****

Իմ ամբողջ էությամբ ես զգում էի, որ այդ մարդիկ, որ երգում են, ծիծաղում, վիճում, նվագում, կամ քայլում անկյունից անկյուն – տխու՜ր են, այնքա՜ն տխուր, որքան առհասարակ կարող է տխուր լինել մարդ կոչվող արարածը:

*****

«Լավ,- մտածում էի ես,- ենթադրենք այս գիշեր մի կերպ լուսացրի – բա վա՞ղը, մյուս օ՞րը, և ո՞վ գիտե, թե քանի՜, քանի՜ այսպիսի գիշերներ»: …Կարելի է ընտելանալ տխրությանը, կարելի է սիրել անհուսությունը և թախիծը, – բայց ընտելանալ ձանձրույթին դա նշանակում է ընտելանալ մահվան:

*****

Կալանավորը երբեք չի մոռանում, որ ինքը կալանավոր է, այսինքն՝ ազատազուրկ. երբ էլ լինի, ինչ պարագայում էլ լինի՝ նա միշտ զգում է, որ ինքը նախ կալանավոր է և ապա – մարդ, գյուղացի, բանվոր, ինտելիգենտ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երևանի ուղղիչ տնից | Եղիշե Չարենց”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...