5,990 ֏
Հեղինակ | Ալբեր Կամյու |
---|---|
Թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ | Աշոտ Ալեքսանյան |
Խմբագիր | Գոհար Քալաշյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 428 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-813-7 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը |
Զանգվածը | 567 գ |
Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում, երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական- քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում: Էսսեն նաև հուսահատ ճիչ է՝ մարդկության ապագայի հոռետեսիլքին ընդելուզված: Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ՝ նաև հաջորդների արծարծած մտահոգություններին:
Կամյուն «Ընդվզող մարդը» սկսել է գրել 1950 թվականի փետրվարին։ Մեկ տարի անց՝ 1951 թվականի մարտին, գրքի հիմնական մասը լրացել է։ Առանձին գլուխներ` Նիցշեի և Լոտրեմոնի մասին, տպագրվել են ամսագրերում` մինչ գիրքը լույս տեսնելը։ «Ընդվզող մարդը» հրատարակվել է 1951 թվականին ՝ Գալիմար հրատարակչությունում։
Կամյուն կապում է գրողների, նկարիչների, քաղաքական գործիչների, հեղափոխականների, ինչպիսիք են` Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Նիցշեն, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, Մարկիզ դը Սադը, Լուի Անտուան Սեն-Ժյուստը, Միխայիլ Բակունին, Արթյուր Ռեմբոն, Վլադիմիր Լենինը, Սերգեյ Նեչաևը, Ժան-Ժակ Ռուսոն, Ադոլֆ Հիտլերը, Մաքս Շտիրները, Իվան Կալյաևը, Անդրե Բրետոնը, Ժոզեֆ դը Մեստրը, Լոտրեամոնը, Տիտուս Լուկրեցիուս Կարուսը, Էպիկուրոսը, Մաքս Շելերը, Ֆեոդոր Դոստոևսկին, Դմիտրի Պիսարևը, փորձելով նկարել «Ընդվզող մարդը» մարդու պատմական և գեղարվեստական դիմանկարը։
Reviews
There are no reviews yet.