Թոմ Սոյերի արկածները վեպում Մարկ Տվենը ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։

Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլիի տանը: Իր այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության և բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն (Բեքի Թետչերին), փախչում տնից, դառնում ծովահեն և ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս գալիս այնտեղից, գտնում գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսում իր ընկեր Հեքլբերի Ֆիննի հետ:

Իրադարձությունները տեղի են ունենում XIX-րդ դարի կեսերին, Միսսուրի նահանգի Սենտ-Պիտերսբուրգ (ԱՄՆ) հավակնոթ անունով փոքր քաղաքում, որտեղ չկան ֆաբրիկաներ, իսկ փոքրիկ տների բակերում կչկչում են հավերը: Այստեղ երեխաները սիրում են փախչել դասերից և գնալ գետը լողալու, այստեղ կարելի է հանդիպել ֆրանտի պես հագնված տղայի, որի հախից Թոմ Սոյերը չի կարող չգալ:

Չնայած, որ գիրքը հրատարակվել է արդեն համարյա երկու հարյուր տարի առաջ, Թոմի արկածները շարունակում են առաջացնել ժպիտ և կարեկցանք, այն էլ ոչ միայն պատանի ընթերցողների մոտ: Իզուր չէ, որ Մարկ Տվենը խոստովանում էր, որ իր գրքով ուզում էր հիշեցնել մեծերին ինչպիսին են եղել նրանք մի ժամանակ, ինչ են մտածել և զգացել, և ինչպիսի զարմանլի իրադարձություններ են տեղի ունեցել իրենց հետ: Վեպն ընթերցելիս պատանիներն իրենց շատ գծերով կնմանեցնեն Թոմ Սոյերին և անչափ կսիրեն նրան:

Հետաքրքիր փաստեր՝

  • Սկզբում այս վեպը միայն մեծերն էին կարդում, բայց այժմ այն երեխաների ամենասիրած և ամենալավ գրքերից մեկն է։
  • Ինչպես խոստովանում էր հեղինակը, նկարագրված արկածների մեծ մասը տեղի են ունեցել հենց իր և իր ընկերների հետ:
  • Թոմ Սոյերի մասին կան այդպիսի ընդհանուր 4 պատմվածքներ, դրանք են՝ «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերի Ֆիննի արկածները», «Թոմ Սոյերը արտասահմանում» և «Թոմ Սոյերը խուզարկու», այդ թվում նաև երկու անավարտ՝ «Թոմ Սոյերի դավադրությունը» և «Խորհրդավոր անծանոթը»։

Գրքի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և բեմադրվել ներկայացումներ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Թոմ Սոյերի արկածները | Մարկ Տվեն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...