Երաժշտության աշխարհի իր բացահայտումները Սաթի Սպիվակովան զետեղել է մեկ ժողովածուի մեջ։ Տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութային հաղորդաշարի 300-ից ավելի հարցազրույցներից նա իր գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը, նրանք, որոնցում հերոսի անհատականությունն ի հայտ է գալիս երաժշտության միջոցով։ Գրքում ամբողջացված են ռուսական եւ արտասահմանյան նշանավոր արվեստագետների հուշերն ու գեղագիտական պատկերացումները։ Սաթի Սպիվակովան արվեստին, գիտությանը եւ փիլիսոփայությանն առնչվող զրույցների միջոցով ի հայտ է բերում իր զրուցակիցների երաժշտական աշխարհընկալումը։

Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սաթի Սպիվակովան նախաբան է գրել, իսկ որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարեւոր երաժշտական ստեղծագործությունները, որոնք օգնում են ընթերցողին լիարժեք ընկալել մեր ժամանակների մեծագույն մտածող անհատների հոգեկերտվածքը։

Մայա Պլիսեցկայա, Ռոդիոն Շչեդրին, Տատյանա Չեռնիգովսկայա, Ֆանի Արդան, Վալենտին Գաֆտ, Սերգեյ Յուրսկի, Անդրեյ Կոնչալովսկի, Շառլ Ազնավուր… Բոլոր հյուրերը Սաթի Սպիվակովային հարազատ են ու մտերիմ, զրույցներն էլ ոչ թե հաղորդավարի եւ հյուրի միջեւ են, այլ վաղեմի ընկերների։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Իրական Դասական | Սաթի Սպիվակովա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...