Ժամանակակից հույն գրող Մարո Վամվունակիի «Լռեցված սիրո ուրվականը» գիրքը հոգեբանական-փիլիսոփայական աշխատություն է: Սպառողական հասարակության մեջ էգոիզմը անհատին փակել է սեփական կեղևում ու դժվարացրել ազնիվ շփումն արտաքին աշխարհի հետ: Որպեսզի մարդը հաղթահարի ներքին խնդիրները, նախ պետք է գնա անցյալ, ճանաչի ինքն իրեն: Երջանկութայն բանալին Վամվունակին համարում է Աստծո և մարդկանց հանդեպ մաքուր սիրո վերագտնումը, ինքնանվիրումի ցանկությունն ու պատրաստակամությունը:

Մարո Վամվունակին Հունաստանի ամենաճանաչված ու սիրված ժամանակակից գրողներից է, որն ապրում և բեղուն ստեղծագործական գործունեություն է ծավալում Աթենքում: Վամվունակին նախապես հայտնի էր որպես արձակագիր: Վերջին ժամանակներում, սակայն, անցում է կատարել հոգեբանությանը (մասնագիտությամբ նաև հոգեբան է)՝ ստեղծագործությունների առանցքում պահելով մարդու եսակենտրոնությունից բխող բազմաթիվ խնդիրներ, դժբախտության ու միայնության զգացումները:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Լռեցված սիրո ուրվականը | Մարո Վամվունակի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...