Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։

Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետևաբար հայկական ինքնավար գոյության,հետո նաև պետության վերականգնման տարածքը։

Որո՞նք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, ապա բոլշևիկյան իշխանությունից։
Արևմտյան Հայաստանի ճակատագիրն ինչո՞ւ էր հայերին բաժանել լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների։
Ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ. ի՞նչ է փոխվել։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Խաղաղության հայկական գինը | Նաիրա Սահակյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...