«Խայտառակ արարք»-ը Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականն է՝ թուրք պատմաբանից (Թաներ Աքչամ):

1915-ին՝ համաշխարհային պատերազմի քողի տակ, ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի և տանջանքների հետևանքով։ Հայերը և աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանություններին, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված կարևորագույն ապացույցները։ Նա հետևել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին և ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը և բանակը։ Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե Թուրքիան ինչպես խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները։

Հիմա, երբ Թուրքիան մեծ ջանքերով փորձում է միանալ Եվրամիությանը, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում։ Արդիականությունը չկորցնող այս գիրքը Հայոց ցեղասպանության թեմայով դասական և առաջնային աշխատություն է։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Խայտառակ արարք | Թաներ Աքչամ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...