4,950 ֏ – 5,950 ֏
Հեղինակ | Հենրի Միլլեր |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Արգելված գրքեր |
Կազմ | Կոշտ, Փափուկ |
Թարգմանություն | Զավեն Բոյաջյան |
Տարեթիվ | 2012 |
Էջեր | 352 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-51-389-8 (կոշտ), 978-9939-51-389-8 (փափուկ) |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը |
Զանգվածը | N/A |
Խեցգետնի արևադարձը (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։ Հենրի Միլլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։
«Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը չէ: Ընթերցողներն այն ընկալում են ոչ թե որպես վեպի հիմնական բովանդակություն, այլ որպես հավելազարդ, որը մեղմ նրբերանգ է հաղորդում վեպին»,-ասել է Զավեն Բոյաջյանը: «Հայերենում դժվար է ստանալ գրական տեքստի և գռեհկաբանությունների այնպիսի օրգանական համակցություն, ինչպիսին Միլլերի մոտ է: Այդ առումով ջանքեր չեմ խնայել»
Զավեն Բոյաջյան (հայերեն տարբերակի հեղինակ, թարգմանիչ)
«Հայերենը ոչ մի խնդիր չունի էրոտիկ տերմինաբանության հետ»: «Թարգմանությունը կարող է կոպիտ հնչել միայն տգետների համար: Լեզվի լավ իմացություն ունեցողները ոչ մի զարմանալի կամ անվայել բան չեն տեսնի գրքում»
Արտաշես Էմին (հայերեն տարբերակի թարգմանիչ)
Reviews
There are no reviews yet.