300 ֏
Առկա չէ
Հեղինակ | Ճուղուր Երևանցի |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Մատենաշար | Կարդա և գունավորիր |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2020 |
Էջեր | 32 |
Ֆորմատ | 165x240 մմ |
ISBN | 978-9939-75-246-4 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 110 գ |
Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները:
Կարդալով հեքիաթները, դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ և դժվարություններ: Բայց քանի որ միջատները նկատելի չեն մեզ, և մենք նույնիսկ չենք հասկանում նրանց լեզուն, ավելի լավ է՝ կարդանք «Թե ինչու»-ների այս շարքը և բացահայտենք այդ հրաշալի էակների կյանքի հեքիաթային գաղտնիքները:
Reviews
There are no reviews yet.