Մեր շուրջը շատ կենդանիներ են ապրում, որոնք դասվում են կրծողների շարքին: Դրանց մի մասը ընտանի կենդանիներ են և խնամվում են մարդկանց կողմից, ինչպիսիք են ծովախոզուկները, նապաստակները, իսկ մյուս մասն ապրում է անտառներում, լճակներում, ինչպիսիք են սկյուռները, կուղբերը:

Սիրելի՛ երեխաներ, արդյոք գիտե՞ք, որ կրծող կենդանիների մի մասը վնասակար է մարդկանց համար, իսկ մյուս մասը՝ օգտակար: Երբ դուք կարդաք այս հեքիաթները, ոչ միայն կիմանաք դրա մասին, այլև ձեզ համար կբացահայտեք մի շարք հետաքրքիր փաստեր, թե ինչո՞ւ են առնետներն ամաչում մարդկանցից, կամ թե ինչո՞ւ են կուղբերը օրն ի բուն ջրերում շինարարություն անում: Ձեզ կհետաքրքրի նաև, թե ինչո՞ւ են սկյուռներն ապրում ծառերի վրա, իսկ նրանց ազգական նապաստակները՝ դաշտերում և տափաստաններում:

Բոլոր կրծողներն ունեն սուր և կտրիչ ատամներ և սիրում են կրծոտել իրենց շրջապատող առարկաները: Իսկ թե ինչո՞ւ, դուք կիմանա՛ք՝ կարդալով և նկարազարդելով այս հեքիաթների շարքը:

Ձեզ շատ սիրող՝ Ճուղուր Երևանցի

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կարդա և գունավորիր 7. Թե ինչու… Հեքիաթներ կրծողների մասին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են