+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
7,800 ֏
Տարիք | 8+ |
---|---|
Հեղինակ | Ջոան Քեթլին Ռոուլինգ |
Թարգմանություն | Ալվարդ Ջիվանյան |
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2025 |
Էջեր | 704 |
Ֆորմատ | 145x210 |
ISBN | 978-9939-99-304-1 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | BBC TOP-200, Նոր գրքեր |
Զանգվածը | 730 գ |
Վոլդեմորի դեմ մղվող պատերազմում կախարդ հանրությունը հաջողության չի հասնում: Հերմայոնին «Դեյլի փրոֆիթից» սոսկալի լուրեր է կարդում: Դամբլդորը պարբերաբար երկար ժամանակով բացակայում է Հոգվորթսից, և չնայած այս ամենին` կյանքը շարունակվում է: Վեցերորդ դասարանցիները սովորում են երևութանալ: Դասերը գնալով բարդանում են: Հարրի Փոթերն անսպասելի օգնություն է ստանում «Կիսարյուն արքայազն» անունով մի խորհրդավոր անձնավորությունից:
Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը գրքի վերաբերյալ հիմնականում դրական մեկնաբանություններ են։ «The New York Times» շաբաթաթերթում աշխատող Լիսլ Շիլինգերը գնահատել է գրքի տարատեսակ թեմաները և անսպասելի վերջաբանը։ Ինչևէ, նա գիրքը համարել է լավը ոչ այնքան լեզուների համար, ինչքան սյուժեի և զարգացման։
Որոշ քննադատներ նշում են, որ խառնածին արքայազնը պարունակում է ավելի մութ տոներ, քան նախորդ նովելները։ «Chicago Tribune»-ի քննադատ Ջուլիա Կելլերը կարևորել է հումորը, որ կարելի է գտնել վեպում և նշել, որ դա այդ սերիայի ամենահաջողված բաներից է։
Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը հաղթել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում և 2006 թվականին կայացած տարվա բրիտանական գիրքը և 2006 թվականի արքայական մրցանակը 8-12 տարեկան շոտլանդացի երեխաների համար գրքերի մրցանակը Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում ամերիկյան գրադարանների ընկերությունը դասել է գիրքը 2006 թվականի լավագույն գրքեր չափահասների համար շարքում։ Այն հաղթել է 2005 թվականի «Quill» մրցանակաբաշխությունը երեխաների համար տարվա լավագույն գիրք անվանակարգում:
Թողարկումից առաջ 1,4 միլիոն պատվերներ են գրանցվել խառնածին արքայազնը amazon.com կայքում՝ սահմանելով նոր ռեկորդ։ Նախորդ ռեկորդակիրը «Փյունիկի միաբանությունն» էր՝ 1.3 միլիոն պատվերով։ Տպագրման ծավալը կազմել է 10.8 միլիոն։ Թողարկման առաջին 24 ժամերի ընթացքում գիրքը ունեցել է 9 միլիոն կրկնօրինակ ամբողջ աշխարհում, 2 միլիոն Մեծ Բրիտանիայում և մոտ 6,9 միլիոն ԱՄՆ-ում։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 11 միլիոն գիրք։ Ամերիկյան աուդիոգիրքը, որ կարդում է Ջիմ Դեյլը, ունեցել է ռեկորդային վաճառք՝ մոտ 165,000 2 օրվա ընթացքում։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.