«Հայաստանը օտարների քարտեզներում: Քարտեզագրական ժառանգություն» գրքի անգլերեն համառոտ տարբերակը «Հայաստանի պատմական քարտեզներ » անվանումով առաջին անգամ հրատարակվել է 2014 թ. Երևանում, որը վերահրատարակվել է 2017 թ.: Այս հատորը համառոտ՝ վերափոխված և փոքրադիր տարբերակն է «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» գրքի, որը մեծ չափերով հրատարակվել էր Երևանում 2005 թվականին:
Այստեղ ներկայացված են մ. թ. ա. 6–րդ դարից մինչև ներկա օրերի հիմնականում օտար քարտեզագետների պատրաստած քարտեզները՝ նպատակ ունենալով ցույց տալու, թե ինչպես են օտարները ներկայացրել Հայաստանն իրենց պատրաստած քարտեզներում: Քարտեզներից յուրաքանչյուրն ունի իր պատկան բացատրությունները:
Հրատարակությունը հնարավորություն է տալիս աշխարհագրությամբ, քարտեզագրությամբ և պատմությամբ հետաքրքրվողներին ու հետազոտողներին տեսնելու քարտեզների վերատպված բարձրորակ պատկերները:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Հայաստանը օտարների քարտեզներում: Քարտեզագրական ժառանգություն (համառոտ և վերափոխված տարբերակ) | Ռուբեն Գալչյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են