Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր կարմրամազ Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին և, հետևաբար, կօգներ փրկվել։ Տղաները որոշակի ժողովրդավարություն են հաստատում՝ որոշելով, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսելու իրավունք կունենա նա, ում ձեռքին կլինի խեցին։

1954 թվականին հրատարակված Ճանճերի տերը Գոլդինգի առաջին վեպն էր։ Չնայած որ ի սկզբանե այն մեծ հաջողություններ չգրանցեց (մինչև 1955 թվականին հրատարակումից դուրս գալը ԱՄՆ-ում վաճառվել էր մոտ 3000 օրինակ) շուտով այն դարձավ բեսթսելլեր։ Գրքի հիման վրա երկու անգամ նկարահանվել է անգլերեն ֆիլմ, առաջինը՝ 1963 թվականին Փիթեր Բրուքի, երկրորդը՝ 1990 թվականին Հարի Հուքի կողմից։ 1976 թվականին վեպն էկրանավորվել է նաև ֆիլիպիներենով։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ճանճերի տերը | Վիլյամ Գոլդինգ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են