«Մարող լույսի ժամանակներում». Բեռլինը գրեթե կես դար Արևելքի ու Արևմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։ Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորի բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։ Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։ Պապն ու տատը անդրդվելի կոմունիստներ են, որոնք նախ արտագաղթել են Մեքսիկա, բայց վերադարձել՝ նոր Գերմանիայի կառուցմանը մասնակցելու։ Որդին վերադարձել է ռուս կնոջ և աքսորավայրի հիշողությունների հետ։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես առաջ թոռն Արևելյան Գերմանիայից փախչում է Արևմտյան Գերմանիա։ ԳԴՀ-ում անցկացրած կյանքը ծոռի համար պարզապես մանկան հուշ է։ Ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում։ Ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն։

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Մարող լույսի ժամանակներում | Օյգեն Ռուգե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...