Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը հայ դասական գրականության մնայուն արժեքներից է: Մարդկային անհատականությունը կորցրած անձնավորություններին Նար-Դոսը երևան է բերում այսպես ասած` թաղեցու մի տեսակ ընդհանուր-կենդանական, կարելի է ասել` հոտային նկարագրով:

Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև։ Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), հարբեցողությունն ու բարոյական անկումը («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»)։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Մեր թաղը | Նար-Դոս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...