«Մի կյանքի պատմություն»-ը հայ գրող Ստեփան Զորյանի վեպն է, որը գրվել է 1939 թվականինˋ նախքան պատերազմը։

«Մի կյանքի պատմություն»-ը մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի լավ մարդ։ Նրանք ցանկանում էին, որ իրենց երեխան ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի, փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Գնալով Թիֆլիս` նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ վարձակալում բնակարան։ Նրանք պարապում են տանտիրոջ երեխաների հետ, որպեսզի վճարեն տան և ուսման վարձերը։ Տիգրանը ընդունվում է Ներսիսյան դպրոց, իսկ Սուրենը փնտրում է այլ աշխատանքներ, և որոշ ժամանակ անց բացահայտում իր համար նոր զբաղմունք՝ գրելը։

Մեջբերումներ «Մի կյանքի պատմություն» գրքից

  • Ասում են՝ սերը նման է կայծակի. բավական է մի անգամ խփի մարդու սրտին` կավերի, կայրի ամեն ինչ և էլ թույլ չի տա` որևէ նոր զգացմունք ծնվի այնտեղ։
  • Մեծերի տխրությունը վարակում է մեզˋ երեխաներիս։
  • Սիրո մասին այնքան են գրել, որքան և ոչ մի բանի մասին աշխարհում։ Ասում են` ի սկզբանե էր սերը։ Ասում են, որ սերն է կազմում առանցքը տիեզերքի և միակ աղբյուրը կյանքի։ Թերևս այդպես է. չգիտեմ։ Ասում են` սերը կրքի առաջին հայտնությունն է, և թե սերն ինքը կիրք է։ Այդպես ասողները չեն հասկանում երևի` ինչ է սերը։ Ասում են` սերը նման է գինու, ով մի անգամ խմի՝ կհարբի ու կկորցնի գիտակցությունը….Այդ, թերևս, այդպես է…

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մի կյանքի պատմություն | Ստեփան Զորյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...