Քոմփսոնների ընտանիքը Ջեֆերսոնի տարածքում ամենահինն ու մի ժամանակ ամենաազդեցիկներից էր: Ջեյսոն Քոմփսոնը և նրա կինը՝ Քերոլայնը, ունեն չորս զավակ՝ Քվենթին, Քենդեյս (Քեդդի), Ջեյսոն և Մորի: Այս վերջինը ծնվում է հոգեկան արատով և հինգ տարեկանում, երբ վերջնականապես պարզվում է, որ նա ողջ կյանքում մնալու է ապուշ, վերանվանվում է Բենջամեն կամ Բենջի:
Երեխաների ամենավառ հիշողությունը տատիկի մահվան օրն է, երբ նրանց ուղարկում են խաղալու տանից հեռու, գետի մոտ: Քեդդին և Քվենթինը սկսում են ջրել միմյանց և Քեդդին թրջում ու կեղտոտում է իր զգեստը: Ջեյսոնը սպառնում է պատմել ամեն բան ծնողներին, իսկ Բենջին, լացում է, որովհետև նրան թվում է, որ Քեդդիին՝ նրա միակ սիրելի էակին վատ կլինի: Երբ երեխաները տուն են գալիս, նրանց տանում են տան մյուս մասը: Քեդդին ծառն է բարձրանում՝ տեսնելու համար, թե ինչ հյուրեր են եկել իրենց տուն: Եղբայրները և տան սևամորթ երեխաները ներքևից նայում են նրա կեղտոտ զգեստին:

Վեպի վերնագիրը վերցված է Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունից: Ըստ այդմ՝ կյանքը պատմություն է, որը պատմում է ապուշը. այն լի է շառաչով և ցասումով, սակայն զուրկ է իմաստից:

Շառաչն ու ցասումը» Ֆոլքների չորրորդ վեպն է, որը սկզբից այդքան էլ հաջողակ չէր։ Սակայն 1931 թվականին, երբ լույս տեսավ Ֆոլկների վեցերորդ վեպը՝ «Սրբավայրը», որը Ֆոլքները հետագայում պնդեց, թե այն գրվել էր միայն գումարի համար։ «Շառաչն ու ցասումը» ֆինանսական առումով ևս դարձավ հաջողակ, և Ֆոլքները սկսեց արժանանալ քննադատների ​​ուշադրությանը։ 1998 թ. ժամանակակից գրադարանային սանդղակով «Շառաչն ու ցասումը» վեցերորդն է իր ցուցակում XX դարի 100 լավագույն անգլերեն վեպերից։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Շառաչ և ցասում | Ուիլյամ Ֆոլքներ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են