«Ուխտագնացություն դեպի ուղեղ». Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մեր ուղեղի մասին դասընթացներ չկան, մինչդեռ, օրինակ, ռոբոտաշինությունը կամ ծրագրավորումը մեծ պահանջարկ են վայելում այսօր: Արդյոք պե՞տք է հավատալ ուղեղի օգտագործման «10%»-ի
միֆին։ Ի վերջո՝ մե՞նք ենք կառավարում մեր ուղեղը, թե՞ նա՝ մեզ։ Ի՞նչ է մտքի ինքնորոշման ազատությունը: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում մեր գլխուղեղում մանկությունից մինչև ծերություն։ Ինչպե՞ս ուղեղը երիտասարդ պահել և ինչպե՞ս չընկնել նրա կողմից լարված ծուղակների մեջ։
Եթե ցանկանում եք ստանալ այս հարցերի պատասխանները, ուրեմն՝ միացե՛ք մեր ուխտագնացությանը դեպի ուղեղ և բացահայտե՛ք այնտեղ թաքնված բազմաթիվ գաղտնիքները: Դրա շնորհիվ սթափ դատելու կարողությունը Ձեզ չի լքի ցանկացած տարիքում՝ տալով ինքնաճանաչման հնարավորություն և զգալիորեն բարելավելով Ձեր կյանքի որակը։

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ուխտագնացություն դեպի ուղեղ | Քրիստինե Սարգսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...