Վեպի գլխավոր հերոսը ամերիկացի հրեա Ալեքսանդր Պորտնոյն է: Նա ավարտում է համալսարանն ու աշխատում իրավագիտության ոլորտում: Պորտնոյը հաջողակ կարիերա է ստեղծում: Աշխատելով մարդու իրավունքների գրասենյակում՝ նա հասնում է տնօրենի տեղակալի պաշտոնին:
Վեպի իրադարձությունները հիմնականում տեղի են ունենում Նյու Ջերսիում 1940-1960-ական թվականներին: Գլխավոր հերոսը պատմում է իր, ընտանիքի, բարեկամների և ծանոթների մասին, հաճախ նաև հումորային ոճով՝ չխուսափելով անձնական կյանքի ամենաինտիմ մանրամասներից:

Վեպը հրատարակվել է 1969 թվականին: Ստեղծագործության հաջողությունը միանգամից հայտնի է դարձնում Ռոթին: Վեպը մեծ վիճաբանություններ առաջացրեց քննադատների շրջանում չափազանց բնական նկարագրված սեքսուալ տեսարանների պատճառով:

Սահմանափակումներ

1969 թվականին գիրքն արգելվեց Ավստրալիայում:«Penguin Books» հրատարակչության ավստրալիական մասնաճյուղը գաղտնի տպագրեց գիրքն ու տարածեց:
Գիրքը տարբեր ժամանակներում արգելված է եղել նաև այլ երկրներում:
ԱՄՆ շատ գրադարաններում գիրքն արգելված էր մաստուրբացիայի և սեքսի չափացանց բաց տեսարանների և ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործման համար:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Պորտնոյի ցավը | Ֆիլիպ Ռոթ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են