Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) «Ջեյն Էյր» սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի:

Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց։

Վաղ իրադարձությունները, երբ որբացած Ջեյնը սովորում է խիստ դպրոցում, հիմնված են հեղինակի անձնական փորձի վրա։ Նրա երկու քույրերը մահացել էին մանուկ հասակում՝ ինտերնատի վատ պայմանների պատճառով։

Մեջբերումներ գրքից

  • Եթե վախենաք մարդկանցից, նրանք ձեզ չեն սիրի։
  • Ոչ ոք չի կարող հույսը դնել ապագայի վրա։
  • Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին։
  • «Մնաս բարով».- գոռաց սիրտս, երբ ես գնում էի, իսկ հուսահատությունը ավելացրեց՝ «Մնաս բարով ընդմիշտ»։
  • Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։
  • Տուր ինձ երջանկություն, և ես քեզ երջանիկ կդարձնեմ։
  • Բարեկամները միշտ մոռանում են նրանց, ում բախտը լքում է։
  • Այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չէ։
  • Մտքերս լողում էին իմ և էջերի միջև։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ջեյն Էյր | Շարլոթ Բրոնթե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...