+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
6,900 ֏
| Տարիք | 18+ |
|---|---|
| Արտադրող | Այլկերպ |
| Մասնակիցների թիվ | 2 |
| Լեզու | Հայերեն |
| Չափեր | 247x170x57 |
| Զանգվածը | 220 գ |
«Սեր խաղը» ստեղծված է զույգերի համար, ովքեր ցանկանում են դուրս գալ առօրյայից, զվարճանալ, անկեղծ զրույցներ ունենալ և մի փոքր էլ թեժացնել հարաբերությունները։ Սա խաղ է կիսալուրջ հարցերի, համարձակ առաջադրանքների և անսպասելի ժամադրությունների մասին, որը հարմար է հարաբերությունների ցանկացած փուլում գտնվող զույգերի համար։
Խաղը համադրում է զրույցը, մրցակցությունը և խաղային լարվածությունը՝ օգնելով զույգերին ավելի լավ ճանաչել իրար, բացվել, ծիծաղել, լիցքաթափվել և, հնարավոր է, նորից սիրահարվել։ Հարցերն ու առաջադրանքները մշակված են այնպես, որ լինեն միաժամանակ զվարճալի, մտերմացնող և հիշվող։
1 պտուտակ
60 քարտ՝
20 «Բացի՛ր սիրտդ»
20 «Մեր մասին»
20 «Համարձակվի՛ր»
15 «Ժամադրություն» քարտ
Մասնակիցները պտտում են պտուտակը, կատարում համապատասխան քարտի առաջադրանքը կամ պատասխանում հարցին՝ հավաքելով միավորներ։ Խաղի ավարտին շատ միավորներ հավաքած զուգընկերը հաղթում է, իսկ պարտվողը իրականություն է դարձնում պատահականորեն ընտրված ժամադրություններից մեկը։
զվարճանալ և թուլանալ
թեժացնել կրքերը
խթանել անկեղծ շփումը
նորովի բացահայտել միմյանց
ամրապնդել հուզական և ռոմանտիկ կապը
Խաղի տևողությունը կարող եք որոշել ինքներդ՝ ըստ միավորների, ժամանակի կամ քարտերի քանակի։ Հնարավոր է նաև խաղի կանոնները հարմարեցնել ձեր տրամադրությանը և հարաբերությունների դինամիկային։
«Սեր խաղը» իդեալական է ռոմանտիկ երեկոյի, անսպասելի ժամադրության կամ պարզապես «այլ ժամանց՝ այլ տրամադրությամբ» անցկացնելու համար։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.