ԶԻԼ ԶԱՌ-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ բազմազանություն նախընտրողների համար:
Անհրաժեշտ է գցել զառը, մեկ րոպեում կատարել առաջադրանքը և միավորներ հավաքել:

Խաղն ընդգրկում է 5 տարբեր առաջադրանք՝ տարբեր միավորներով:

Կարդալ հակառակ գրված բառը  

Ցույց տալ ժեստերով

Պատասխանել` այո կամ ոչ

Նկարել

Բացատրել «Զիլ քարտի» բոլոր բառերը

Կամ՝ ինքնակամ ընտրել առաջադրանքը 

Թե քարտի որ բառը կամ բառակապակցությունը ինչպես պետք է ներկայացնել՝ ցույց է տալիս ԶԱՌԸ:
Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մեկ րոպե ժամանակ. եթե զառը գցում է և հաջողությամբ կատարում առաջադրանքը, կարող է նորից զառը գցել և կատարել հաջորդ համապատասխան առաջադրանքը: Այդպես շարունակ, քանի դեռ 1 րոպեն չի սպառվել:

Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4:

Պահանջվում է քիչումիչ բազմատաղանդ լինել՝ մի քիչ նկարիչ, մի քիչ դերասան, մի քիչ լեզվաբան, մի քիչ քննիչ, մի քիչ էլ սոփեստ:
Զիլ խաղի նախադրյալներն են՝ հումորի զգացողությունը, վառ երևակայությունը, հնարամտությունը, սուր միտքն ու բազմակողմանի զարգացածությունը:
Մնացածը որոշում է Զառը և անձնական հաջողությունը 😉

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զիլ զառ. սեղանի ինտելեկտուալ խաղ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...