Գյուղական խաղաղ բնակավայրի չորս թոշակառուներ՝ մոտ ութսուն տարեկան, շաբաթը մեկ հավաքվում ու քննարկում են սպանությունների չբացահայտված գործերը։ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը եւ Իբրահիմն իրենց անվանում են «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»: Մի օր էլ լսում են, որ իրենց ավանում իրական հանցագործություն է կատարվել. սպանվել է ավանի շինարարը, իսկ դիակի կողքին առեղծվածային լուսանկար են գտել: Սպանությունների ակումբն անմիջապես գործի է անցնում։ Շուտով դիակների թիվը ավելանում է։ Հանճարեղ քառյակը կհասցնի՞ բացահայտել մարդասպանին, քանի ուշ չէ:

Վիքիպեդիա, Goodreads

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...