Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով:
Հեղինակը նկարագրում է, որ մի ընտանիքում, որտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը ֆունդամենտալ մուսուլման է, մյուսը` ժամանակակից հայացքների տեր. բոլորը տարբեր խառնվածքի եւ բնավորության մարդիկ են։ Նա այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ եւ ասում, որ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել եւ սիրել իրար` ցույց տալով նաև այն մեծ սերը, որ կա այդ ընտանիքում:
Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան աններելի հանցանք է գործել իր քրոջ հանդեպ։ Հեղինակը Մուստաֆայի հանցանքը սիմվոլացնում է և համեմատում հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի հետ։ Նա ցույց է տալիս, որ սա պատկանում է այն երևույթների թվին, երբ հանցագործը պարզապես իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել կատարված իրողությունը, որի պատասխանատվության ծանր բեռը կրելու համար ինքը պատրաստ չէ:

Վեպը լույս է տեսել 2006 թվականին։ «Ստամբուլի բիճը» թուրք հանրաճանաչ վիպագիր Էլիֆ Շաֆաքի վեցերորդ վեպն է և երկրորդ վեպը անգլերենով։
Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում:

Թարգմանություններ և հրատարակումներ

Վեպը թարգմանված է աշխարհի 30 լեզուներով: Գիրքը առաջին հերթին հրատարակվել է անգլերենով, քանի որ նախատեսված է եղել լայն հանրության համար։ Անգլերեն տարբերակի վերնագիրն է՝ «Ստամբուլի բիճը», թուրքերենինը՝ «Հայրն ու բիճը»: Գրքի հայերեն տարբերակի խմբագիրը Հասմիկ Ալեքսանդրյանն է։ Գիրքը հայերեն թարգմանվել է 2 անգամ։ Առաջին անգամ «Անտարես» հրատարակչությունը վեպը թարգմանել է թուրքերենից, իսկ երկրորդ թարգմանությունն արվել է անգլերենից՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանի կողմից:
Հայերեն թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջաջյանը ԱՄՆ-ում, ով աշխատանքն ավարտելուց հետո մեկնել է Ստամբուլ՝ մոտիկից ծանոթանալու համար այն միջավայրին, որտեղ ապրեղ ապրել են գրքի հերոսները։

Ես վստահ եղա, որ այն պետք է հայերեն թարգմանվի: Հենց առաջին տողերից ես դրանում վստահ էի: Ես առաջին անգամ, երբ որ լսեցի Շաֆակի հարցազրույցը, զգացի՝ ինչքան տխուր էր նրա ձայնը: Նրա ձայնի մեջ այնպիսի վիշտ կար: Հրանտ Դինքի սպանությունից անցել էր ընդամենը մեկ ամիս։

Մարո Մադոյան-Ալաջաջյան

Արձագանքներ

Հրատարակվելուց հետո այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Թուրքիայում, այնպես էլ արևմուտքում։ «Ստամբուլի բիճը» լույս տեսնելուց անմիջապես հետո թուրք ազգայնամոլ փաստաբան, աջակողմյան խմբակցության անդամ Քեմալ Քերինչսիզը, ով մինչ այդ դատի էր տվել շուրջ վաթսուն մտավորականների, այդ թվում նաև՝ Օրհան Փամուքին` նրանց մեղադրելով «Ազգային ինքնությունը վիրավորելու» համար, քրեական օրենսգրքի նույն՝ 301 հոդվածով դատի տվեց նաև Էլիֆ Շաֆաքին:
«The Observer»-ի հոդվածագիր Ջերալդին Բեդելլի խոսքերով «դժբախտությունն այն է, որ այս խեղճ աղջիկները հաճախ չափից ավելի հեղեղված են գրքի քաղաքական ուղղվածության պատճառով: Ասյան և Արմանուշը չեն խոսում սովորական տասնինը տարեկանների պես: Անշուշտ նույնիսկ չափազանց խելացի աղջիկներն էլ զրուցելիս չպետք է այդ աստիճան խոսեն էսսեի ոճով»:
Թարգմանչուհու խոսքերով գիրքը ընթերցողին ստիպում է ավելի խորը մտածել Հայոց ցեղասպանության խնդրի մասին, բարձացնում է հարցեր, որոնք Թուրքիայում սովորաբար չեն բարձրաձայնվում:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ստամբուլի բիճը | Էլիֆ Շաֆաք”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են