+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
Հեղինակ | Կազիմիր Մալևիչ |
---|---|
Հրատարակչություն | Newmag |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 432 |
Ֆորմատ | 160x240 մմ |
ISBN | 978-9939-884-41-7 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 690 գ |
«Սև քառակուսին» 20-րդ դարում անհնար է արվեստը հասկանալ առանց կոնտեքստի։ Այժմ գեղանկարչության յուրաքանչյուր ուղղություն ունի իր տեսությունը։ Հենց արվեստը հասկանալու մասին է այս գիրքը։
Ի վերջո ի՞նչ է նրա ամենահայտնի կտավը՝ «Սև քառակուսին»։ Ո՞րն է դրա արժեքը։ Արվեստի երկու նոր տեսակները՝ լուսանկարչությունն ու կինեմատոգրաֆը, որոնք առաջացան 19-րդ ու 20-րդ դարերի խաչմերուկին, դասական գեղանկարչությունից վերցրին դիմանկարներ և բնապատկերներ ստեղծելու գործի մեծ մասը։ Եվ գլխավորապես ֆոտոն սկսեց իրեր և ձևեր պատկերել։ Այսինքն՝ աշխարհը կտավի վրա ճշգրիտ պատկերելու կարիք այլևս չկար։ Հենց այդ ժամանակ էլ Մալեվիչն առաջարկեց գեղանկարչության նոր ձև՝ սուպրեմատիզմ։ Ըստ այդմ՝ արվեստը պետք է լինի առանց սահմանների, կանոնների, պետք է առաջադրի միտք ու բովանդակություն, մերժի իրականության սոսկական պատճենումը։ «Սև քառակուսին» դարձավ մանիֆեստ, շրջադարձային կետ՝ անցյալում թողնելով դասական արվեստը։ Այս գրքում Մալեվիչը բացատրում ու հիմավորում է իր որոշումը, ներկայացնում արվեստի զարգացման մասին իր պատկերացումը։
Նկարիչը թվագրել է քառակուսու ի հայտ գալը 1913 թվականին։ Հենց այդ թվականն է նշված քառակուսու պատկերով կտավի դարձերեսին։ Նկարիչը նկարի ստեղծման թվականին առանձնակի ուշադրություն չի դարձրել․ շեշտը դրել է սուպրեմատիզմի մտքի դրսևորման թվականի վրա։ Հեղինակը մեկնաբանել է իր աշխատանքը հետևյալ կերպ․ «Հիմնական սուպրեմատիկ տարր։ Քառակուսի։ 1913»:
Նկարը նկարվել է 1915 թվականին՝ ի թիվս այլ սուպրեմատիկ աշխատանքների, որոնց շարքում այն նույնիսկ առաջինը չէ իր ստեղծման ժամանակով։ Հետազոտող Ալեքսանդր Սեմյոնով Շատսկիխի հավաստմամբ Մալևիչն այս նկարն ավարտել է 1915 թվականի հունիսի 8-ին:
Մալևիչը նկարել է իր սուպրեմատիկ աշխատանքները ֆուտուրիստական հանրագումարային «0, 10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդեսի համար, որը կայացել է Պետերբուրգում 1915 թվականի դեկտեմբերի 19-ին (1916 թվականի հունվարի 1-ին) Նադեժդա Դոբիչինայի նկարչական բյուրոյում։ Այդ ցուցահանդեսին մասնակցող նկարիչները հնարավորություն ունեին ներկայացնել շատ աշխատանքներ։
Reviews
There are no reviews yet.