«Վաղը մարտի դաշտում հիշիր ինձ» գիրքը վեպ է խաբեության, անհավատարմության, ճակատագրի և դրանից բխող հետևանքների մասին: Գլխավոր հերոսը Վիկտոր Ֆրանսեսն է՝ որոշակի հաջողությունների հասած գրող, որը սիրային ժամադրության ակնկալիքով գալիս է Մարտա Տել յեսի տուն: Մարտան գեղեցիկ կին է, ունի ամուսին և երեխա: Հանդիպման թերևս ամենակարևոր պահին, երբ թվում է՝ խանգարող ոչինչ չկա, տեղի է ունենում ամենաանսպասելին. Մարտան իրեն վատ է զգում, և Վիկտորն ակամայից դառնում է նրա հոգեվարքի վկան. կինը մեռնում է նրա գրկում՝ ամուսնական մահճում, իսկ փոքրիկը քնած է հարևան սենյակում։ Ճակատագի՞ր, թե՞ հանգամանքների անհաջող դասավորություն, և ի՞նչ պիտի անի Վիկտորն այդ դեպքում: Առաջին դեմքից ներկայացվող պատմությունը վերածվում է մտորումների անվերջանալի շղթայի, որտեղ գաղտնիքը բացահայտելու համար ընթերցողը պետք է գտնի առեղծվածային թելը:

Վարպետորեն շարադրված վեպի յուրահատուկ և չկրկնվող գրելաոճին միախառնվում են հոգեցունց տեսարաններն ու պատկերները, տպավորություններն ու նկարագրությունները, ենթադրություններն ու մտքի երևակայական թռիչքները:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Վաղը մարտի դաշտում հիշիր ինձ | Խավիեր Մարիաս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...