Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուծվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։

Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ Ադսոնին մարմնավորում էր՝ Քրիստիան Սլեյթերը։ Չնայած ֆիլմի ունեցած հաջողություններին՝ Ումբերտո Էկոն դժգոհ մնաց իր վեպի էկրանավորումից։ Դրանից հետո նա այլևս չտվեց իր համաձայնությունը՝ գործերը էկրանավորելու համար։ Մերժեց անգամ Սթենլի Կուբրիկին, չնայած հետագայում զղջաց է դրա համար։

Մեջբերում

«– Հավանաբար չգիտեք կամ մոռացության եք տվել, որ մուտքը գրադարան թույլատրելի է միայն գրապետին: Հետևապես ճիշտ է և բավական, որ միայն գրապետն էլ իմանա, թե ինչպես են վերծանվում այդ բաները:
– Բայց ի՞նչ սկզբունքով են գրանցված գրքերը մատյանում,– հարցրեց Ուիլյամը:– Ցանկերն ըստ թեմաների չեն կարծես:– Նա չհիշատակեց հեղինակների անվանատառերով, այբբենական հաջորդականությամբ դասակարգելու սկզբունքը, որովհետև այդ գյուտը, ինչպես աչքովս եմ տեսել, սոսկ վերջին տարիներս մտավ կիրառության մեջ, իսկ այն ժամանակ սակավ գործածելի էր:
– Գրադարանի ակունքները սկիզբ են առնում դարերի խորքից,– ասաց Մաղաքիան,– և գրքերը գրանցվում են դրանց ձեռքբերման կամ ընծայման հերթագայությամբ՝ այս հարկի տակ մուտք գործելուն պես:
– Դժվար կլինի գտնել,– նկատեց Ուիլյամը:
– Բավ է, որ գրապետն անգիր իմանա յուրաքանչյուր գիրք և մտապահի մուտքագրման ժամանակը: Իսկ մյուս վանականները կարող են ապավինել գրապետի հիշողությանը:– Նա այնպես էր արտահայտվում, ասես բանը վերաբերեր ուրիշին, ոչ թե իրեն, և ես հասկացա. պաշտոնի մասին էր խոսում, որն այդ պահին վարում էր նվաստաբար, բայց և որը վարել էին բազում ուրիշներ՝ արդեն անէացած, միմյանց փոխանցելով իրենց իմացածը»:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Վարդի անունը | Ումբերտո Էկո”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են