Գրքի սյուժեն զարգանում է երկու կերպարի՝ Ջուլիան Մանթլի և նրա լավագույն ընկերոջ՝ Ջոնի շուրջ։ Ընթանում է զրույցի տեսքով։ Ջուլիանը պատմում է իր հոգևոր վերապրումների մասին հիմալայան ճամփորդության ժամանակ, որը նա կատարել է իր հանգստյան տան և կարմիր «ֆերարիի» վաճառքից հետո:

ինքնակատարելագործման մասին գիրք, որի հեղինակն է գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարման: Գիրքը բիզնես-առակ է՝ հիմնված 25 տարեկանում իրավաբանի գործունեությունն ավարտելուց հետո Շարմայի անձնական փորձի վրա։ 2019 թվականին հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը:

«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքը հրատարակել է «Harper Collins» հրատարակչությունը 1997 թվականին: 2013 թվականի դրությամբ՝ վաճառվել է գրքի ավելի քան 3 միլիոն օրինակ:
Ռոբին Շարման գրել է նաև այս շարքի մի քանի այլ գիրք, այդ թվում՝ «Իր «ֆերարին» վաճառած վանականի գաղտնի նամակները», «Իր «ֆերարին» վաճառած վանականից առաջնորդության դասեր», «Բացահայտիր քո ճակատագիրն այն վանականի հետ, որը վաճառեց իր «ֆերարին»» և «Իր «ֆերարին» վաճառած վանականից ընտանեկան իմաստության դասեր»:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին | Ռոբին Շարմա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են