«Տրտմության ֆիզիկան» վեպի հերոսը հին հունական դիցաբանական հերոսի՝ Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Այդ պատմության թելն անցնում է ոլորապտույտ միջանցքներով, մտնում անհամար սենյակներ, որոնցում միախառնվում են անցյալն ու ներկան, առասպելն ու փաստագրված իրականությունը։ Թռչելով ժամանակաշրջանից ժամանակաշրջան, համադրելով ու հակադրելով իրարամերժ տեսակետներ՝ հեղինակը բացահայտում է արեւելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետեւանքներն ու Բուլղարիայի կոմունիստական բյուրոկրատիայի դեմքը։

Անհավանական հուզիչ կամ անսովոր զվարճալի այս վեպը նոր տեսակի ընթերցանության փորձ է պարգեւում։ Ընթերցողը հետեւում է արտասովոր պատումներին, ցատկում ժամանակաշրջաններով, խճողվում հերոսների ճակատագրերի մեջ եւ խճճվում ճիշտ այնպես, ինչպես վեպի գլխավոր խորհրդանիշը՝ Մինոտավրոսը՝ կյանքի ու հանգամանքների լաբիրինթոսում։

Այս վեպը կարեկցանքի եւ դրա անհետացման, մարդու մեջ փակված տխուր հրեշի մասին է։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Տրտմության ֆիզիկան | Գեորգի Գոսպոդինով”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...