«Քաջ Նազարը» Հովհաննես Թումանյանի հեքիաթն է՝ գրված 1912 թվականին։

Հեքիաթում մշակված է հավերժական թեման վախկոտ մարդու մասին, որն բախտի բերմամբ իշխանության է հասնում։ Հեքիաթը գրելիս Թումանյանը ձեռքի տակ ունեցել է այս պատմության բազմաթիվ տարբերակներ՝ գերմանական, ռուսական, վրացական, թուրքական և հայկական:

Նազարը վախկոտ ու ալարկոտ մարդ է, բայց միաժամանակ անչափ պարծենկոտ։ Մի գիշեր կինը դուռը փակում է՝ Նազարին թողնելով դրսում։ Վերջինս վախեցած նստում է պատի տակ ու մնում մինչև լույսը բացվելը։ Առավոտյան, երբ ճանճերը հավաքվում են նրա շուրջը, ձեռքով խփում է ու սպանում մի քանի ճանճ։ Չկարողանալով հաշվել սատկած ճանճերին՝ որոշում է, որ հազարից պակաս չեն լինի, գնում է գյուղի տերտերի մոտ, պատմում իր քաջագործությունը և խնդրում գրել այդ մասին, որ բոլորն իմանան։ Տերտերը կատակով մի փալասի վրա գրում է. «Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար։»

Նազարն այդ փալասն անցկացնում է մի փայտի, նստում հարևանի էշին ու ճանապարհ ընկնում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Քաջ Նազարը | Հովհաննես Թումանյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...