«Օլիվեր Թվիստի արկածները» Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպն է, որի գլխավոր հերոսը երեխա է:

Բովանդակություն

Օլիվեր Թվիստ՝ տղա, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին, որտեղ Օլիվերը ծաղրի է ենթարկվում ենթավարպետների կողմից: Ենթապետի հետ կռվից հետո Օլիվերը փախչում է Լոնդոն, որտեղ նա ընկնում է Ճարպիկ խաբեբա մականվամբ երիտասարդ գրպանահատի խմբի մեջ: Ավազակների որջը ղեկավարում է խորամանկ և նենգ հրեա Ֆեգինը: Նրանց է միանում սառնասիրտ մարդասպան և կողոպտիչ Բիլ Սայկսը: Նրա 17-ամյա ընկերուհին՝ Նենսին, Օլիվերի մեջ հարազատ հոգի է տեսնում և բարություն է դրսևորում նրա հանդեպ:

Գրական բնութագիր

«Օլիվեր Թվիստի արկածները» կանխագուշակում է Դիքենսի սոցիալական վեպերը նրանով, որ այս գրքում տրվում է ամբողջ անգլիական հասարակության հատումը՝ լոնդոնյան արիստոկրատական առանձնատներից մինչև գավառական մանկատունը, և ցույց է տալիս նրանց կապը: Քննադատության թիրախ են դառնում աշխատանքային տները և մանկական աշխատանքը, հանցավոր գործունեության մեջ երեխանների ներգրավման նկատմամբ կառավարության անտարբերությունը:

Ինձ թվում էր, որ պատկերել հանցավոր խմբավորման իրական անդամների, նկարագրել նրանց ամբողջ այլանդակությամբ, նրանց ամբողջ նողկալիությունը, ցույց տալ խղճուկությունը, նրանց աղքատությունը, ցույց տալ նրանց այնպիսին, ինչպիսին կան իրականում, նրանք միշտ գողանում են, բռնկված անհանգստությամբ, կյանքի ամենակեղտոտ ուղիներով և ուր էլ որ նայեն, ամենուր սև, սարսափելի կախաղան է նրանց առաջ, ինձ թվում էր, որ դա պատկերել, նշանակում է փորձենք անել այն, ինչ անհրաժեշտ է, և որը կծառայի հասարակությանը: Եվ ես դա կատարեցի իմ ուժերի սահմաններում:
«Օլիվեր Թվիստի արկածները» վեպի Չարլզ Դիքենսի նախաբանը:

Էկրանավորում և թատերական բեմադրություններ

  • Համր ֆիլմ, 1922 թվական
  • Դասական էկրանավորում 1948 թվական, ռեժիսոր՝ Դևիդ Լին
  • Մյուզիքլ, 1960 (Վեսթ-Էնդ, Լոնդոն), 1962 (Բրոդվեյ), 1984 (վերսկսում Բրոդվեյում), 1994 (վերսկում Վեստ-Էնդում), 2002 (շրջագայություն Ավստրալիայում), 2003 (Տալլին), 2009 (վերսկում Վեստ-Էնդում), 2011 թվականի դեկտեմբերից (շրջագայություն Մեծ Բրիտանիայում)
  • Ֆիլմ մյուզիքլ, 1968 թվական
  • Մուլտֆիլմ, 1982 թվական
  • Հեռուստասերիալ, 1985 թվական,
  • Ֆիլմ, 1997 թվական: Ռեժիսոր՝ Թոնի Բիլլ (ԱՄՆ)
  • Ֆիլմ, 2005 թվական: Ռեժիսոր՝ Ռոման Պալանսկի
  • Հեռուստասերիալ, 2007 թվական
  • Վավերագրական ֆիլմ, 2014 թվական: Ռեժիսոր՝ Ռոնալդ Ուկլանիզմ:

Վեպի հրատարակություն

«Օլիվեր Թվիստի արկածները» հրատարակվել է Bentley’s Miscellany գրական ամսագրում՝ 1837 թվականի փետրվարից մինչև 1839 թվականի մարտը: Վեպը հրատարակվել է նաև այլ հրատարակչությունում Bentley’s Miscellany ամսագրի հրատարակչի հետ պայմանագրի համաձայն՝ 1838 թվականի հոկտեմբերին: 1846 թվականին վեպը տպագրվել է Դիքենսի կողմից՝ ամսական համարներում, որոնք լույս էին տեսնում հունվար-հոկտեմբեր ամսիներին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Օլիվեր Թվիստի արկածները | Չարլզ Դիքենս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...