«Օ՜, Մարի» հոգեբանական վեպ-դրամայում բազմաթիվ հասարակական-քաղաքական իրադարձությունների, հասարակարգային փոփոխությունների համապատկերում ծավալվում է հեղինակի ժամանակակիցների կյանքը:

Մարդը և հասարակարգը, սերը և պարտքի զգացումը, ընկերությունն ու դավաճանությությունը, երիտասարդական անհամբերությունը և հասունության իմաստունությունը, մարդկային արարքների դրդապատճառները, փոփոխվող ճակատագրի քմահաճույքները ընդամենը մի քանիսն են այն հարցերից, որոնք արծարծում է հեղինակը: Վեպում ծավալվող իրադարձությունները հիմնված են իրական փաստերի վրա, բոլոր հերոսները ունեն իրենց նախատիպերը և հաճախ հանդես են գալիս իրական անուններով:
Դինամիկ սյուժեն, վառ ու կոլորիտային կերպարները, պետական մակարդակով սանձարձակության և ամենաթողության մասին ցնցող ճշմարտությունը բացում են ոչ վաղ անցյալի կենդանի պատկերը՝ ռոմանտիկացված խրուշչովյան «ձնհալի» հակառակ երեսը:
Նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Օ՜, Մարի | Ռոբերտ Ենգիբարյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...