«Ֆիզիկական օրենքների բնույթը» գրքում ընդգրկված յոթ դասախոսությունները նշանավոր ֆի­զիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կարդացել է Կորնելյան հա­մալ­սարանում մեծ լսարանի առաջ, ևս մեկը 1965 թ. նրա ար­տասանած Նոբելյան ճառն է։ Դասախոսությունների առանց­քում բնու­թյան հիմ­­նարար օրենքները, դրանց հայտ­նա­գոր­ծումն ու առանձ­նա­­հատկություններն են։ Կիմանաք նաև, թե որքան դժվար են արվում հայտնագործությունները, որքան ջանք, աննկուն կամք և համբերատարություն է պետք դրսևորել ֆիզիկոսին մինչև վերջ­նական հաղթանակը։ Լույսընծայումից հետո գիրքը մեծ հետաքրքրություն է առա­ջացրել տարիքային տարբեր խմբերի և տարբեր մաս­նա­գի­տու­թյունների տեր մարդկանց շրջանում, որոնք հե­տաքրքրված են այս գիտությամբ, քանզի շարադրանքը պարզ է և ընկալելի։

Ֆեյնմանը մշակել է լայնորեն օգտագործվող պատկերային սխեմա՝ ներատոմային մասնիկների վարքագծի և մաթեմատիկական արտահայտությունների համար, որը հետագայում հայտնի դարձավ, որպես Ֆեյնմանի դիագրամ։ Իր կյանքի ընթացքում Ֆեյնմանը դարձավ աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը։ Ըստ 1999 թվականին Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքների Ֆեյնմանը ճանաչվել է որպես աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը։

Ֆեյնմանը երկրորդ համաշխարհային պատերազմում աջակցել է ատոմային ռումբի զարգացմանը և հասարակությանը հայտնի է դարձել 1980-ականներին, որպես «Ռոջերս Քոմիշիոն»-ի անդամ, որը ուսումնասիրում էր Չելենջեր տիեզերանավի աղետը։ Ֆեյնմանը իր տեսական ֆիզիկայի աշխատանքից զատ հաշվի էր առնում նաև քվանտային հաշվարկների դաշտը։

 

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ֆիզիկական օրենքների բնույթը | Ռիչարդ Ֆեյնման”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...