«Любовная лирика Армении»  անթոլոգիայի երրորդ գիրքը լույս է ընծայվել 2020 թ.-ին: Այն ըստ էության առաջին և երկրորդ գրքերի շարունակությունն է՝ ընդգրկելով նոր գրողների ստեղծագործություններ: Նախագծի հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից: Գրքի բոլոր թարգմանությունները թարմ են, ներառում են ինչպես հայ դասականներին՝ Մետաքսե, Լևոն Թորոսյան, Ալիսիա Կիրակոսյան, Շիրակ Մանուկյան, Աշոտ Ավդալյան (Սուրբ), Շանթ Մկրտչյան, Ղուկաս Սիրունյան, Սարո Գյումրեցի (Գյոդակյան), այնպես էլ ժամանակակից պոետներ՝ Արմեն Հովհաննիսյան, Նելլի Ավակովա, Ժաննա Բեգլարյան, Նարինե Ավագյան և ուրիշներ:  Գրքում տեղ են գտել նաև արցախցի հեղինակների, բացի այդ՝ ՌԴ –ում և ԱՄՆ-ում բնակվող պոետների ստեղծագործություններ: Մեծ տեղ է հատկացված վերջին տարիներին կյանքից հեռացած հայ պոետներին: Գիրքը տպագրված է հատուկ դեղին թղթի վրա:
Բոլոր հեղինակները ներկայացված են անոտացիայով և լուսանկարով՝ տարեգրության կարգով:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Любовная лирика Армении, кн. 3 | Ара Геворкян”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են