Բիլբաո, Իսպանիա։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, կրոնական սիմվոլագիտության մասնագետ Ռոբերտ Լենգդոնը ժամանում է Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան՝ ներկա գտնվելու կարևոր հայտնագործության ազդարարմանը, որն «առհավետ պիտի փոխի գիտության դեմքը»։ Գյուտի հեղինակը Էդմոնդ Քիրշն է՝ Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը․ քառասնամյա միլիարդատեր և ֆուտուրոլոգ, ում շլացուցիչ հայտնագործություններն ու համարձակ կանխատեսումներն իրեն ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել։ Այդ միջոցառման ընթացքում նա պատրաստվում է պատասխանել մարդկությանը հետաքրքրող երկու կարևորագույն հարցերին՝ «Որտեղի՞ց ենք մենք եկել» և «Ո՞ւր ենք գնում»։
Ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող շնորհանդեսը թանգարանի գմբեթում է անցնում։ Սկզբում ցուցադրվում է Լենգդոնի դասախոսությամբ տեսահոլովակը, ինչից հետո իր խոսքն է բացում Քիրշը՝ ասելով, որ եկել է ժամանակը վերջ դնելու կրոնի դարաշրջանին և ներս թափանցելու գիտության դարաշրջան։ Սակայն Քիրշին հայտարարությունը ավարտին հասցնել չի հաջողվում․ ելույթի ժամանակ նրան սպանում է Լուիս Ավիլան, ում ընտանիքը կրոնական ահաբեկչության արդյունքում մահացել էր։

վաճառքի է դուրս եկել 2017 թվականի հոկտեմբերի 3-ին։ Սա հեղինակի թվով հինգերորդ գիրքն է, որտեղ գլխավոր հերոսը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնն է։ Վեպը հաջորդում է «Հրեշտակներ և հրեշներ», «Դա Վինչիի ծածկագիրը», «Կորուսյալ խորհրդանշան» և «Ինֆեռնո» գրքերին:

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Происхождение | Дэн Браун”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են