900 ֏
Հեղինակ | Անտուան Գալլան |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Մատենաշար | Հայտնի հեքիաթագիրներ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2023 |
Էջեր | 144 |
Ֆորմատ | 165 x 240 |
ISBN | 978-9939-75-968-5 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 250 գ |
«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին:
Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար:
Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը սկսեց հրատարակել «Հազար ու մի գիշեր» գրքի իր թարգմանությունը 1704 թվականին։ Գալլանի օրագրերի համաձայն՝ իրեն հաջողվել է իմանալ հեքիաթի գոյության մասին հետևյալ կերպ. 1709 թվականի մարտի 25-ին նա հանդիպել է Հաննա (Յուհեննա) Դիյաբ անունով մի մարոնիագետի հետ , ում Սիրիայի Հալեպ քաղաքից Փարիզ է բերել Արևելքի երկրների հայտնի ճանապարհորդ Փոլ Լուկասը։ Իր օրագրում Գալլանը բացատրում է, որ «Ալադին»-ը թարգմանել է 1709-1710 թվականների ձմռանը։ Հեքիաթը ներառել է իր «Հազար ու մի գիշեր» հրատարակության 9-րդ և 10-րդ հատորներում։
Reviews
There are no reviews yet.