Հարուստ վաճառականն առևտրի է գնում օտար երկրներ: Մեկնելուց առաջ աղջիկներին հարցնում է, թե նրանց համար ինչ նվերներ բերի: Մեծ աղջիկը գունագեղ քարերով զարդարված ոսկյա թագ է խնդրում, որից գիշերը ցերեկվա նման պայծառ կլինի: Միջնեկ աղջիկը հայելի է ուզում, որի մեջ նայելով՝ աղջիկը չի ծերանում, այլ ավելի ու ավելի գեղեցիկ է դառնում: Փոքր աղջիկն ալվան ծաղիկ է խնդրում, որից գեղեցիկ աշխարհում չկա: Վաճառականը երկու մեծ աղջիկներին խոստանում է բերել նրանց նվերները, իսկ փոքր աղջկան ասում է, որ կփորձի գտնել այդպիսի ծաղիկ, նրա ուզած կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի. ինքը որտեղից իմանա՝ նրանից գեղեցիկն աշխարհում կա արդյոք, թե՝ ոչ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ալվան ծաղիկը (ծաղիկ)”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են